Նորություններ

«Միսս աշխարհ-2014»

«Միսս աշխարհ-2014»

16.12.2014

Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ռոլին Սթրոսը հաղթել է «Միսս աշխարհ-2014» մրցույթում: Միջոցառումը, որին մասնակցել են 121 երկրի ներկայացուցիչներ, կայացել է Լոնդոնում: Բժշկական ֆակուլտեի 4-րդ կուրսի 22-ամյա ուսանողուհին երազում է բժիշկ դառնալ, ազատ ժամանակ գոլֆ է խաղում, հեծանիվ քշում, նվագում ֆլեյտա, դաշնամուր և կիթառ: Ռոլին Սթրոսն իր կյանքի ամենահիշարժան օրը Բլուքրանս կամրջից ռիսկային բանջի-թռիչքն է եղել: «Դա ինձ ստիպեց ամբողջովին վերանայել իմ կյանքը»,- ասել է նա:

Comments are closed.