Նորություններ

Համացանցից կախվածությունը   առողջության համար վտանգավոր է

Համացանցից կախվածությունը առողջության համար վտանգավոր է

23.12.2014

Համացանցի օգտատերերի 6%-ը կախված է համաշխարհային սարդոստայնից: Այս կարծիքին են Հոնկոնգի համալսարանի հոգեբանները: Հետազոտությունն իրականացվել է 6 տարվա ընթացքում: Գիտնականների տեսադաշտում 80 աշխատանք է եղել՝ 31 երկրից 89 հազար մարդու տվյալ: Ընդհանուր առմամբ, համացանցից կախված է մոլորակի մարդկանց շուրջ 6%-ը: Այս ցուցանիշն առավելագույն մեծության է հասել Մերձավոր և Միջին Արևելքում՝ 10.9%: Համացանցից ամենաքիչ կախվածությունն ունեն Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ 2.6%, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 8% է: Գիտնականները ենթադրում են, որ համացանցից կախվածությանը նպաստում է ցածր կենսամակարդակը: Շատ հոգեբաններ համացանցից կախվածությունը համարում են ծանր և առողջության համար վտանգավոր հոգեվիճակ, որը ենթակա է բուժման:

Comments are closed.