Նորություններ
Թռչունները զգում են
24.12.2014
ԱՄՆ-ում թռչունները կարողացել են օրեր առաջ կանխազգալ մոտեցող փոթորիկն ու պտտահողմը և բարեհաջող չվել դեպի հարավ։ Ինչպես պարզել են գիտնականները, թռչուններին դա հաջողվում է մոտեցող փոթորկի ինֆրաձայնային ազդանշանները լսելու ունակության շորհիվ։ 2014 թվականի ապրիլի վերջին ԱՄՆ-ի հարավին պատուհասել է հզոր փոթորիկ, որի հետևանքով մահացել է 35 մարդ և հասցվել ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս։ Կենսաբանները պարզել են, որ Vermivora chrysoptera տեսակի թռչունները փոթորկի մոտենալուց 2 օր առաջ անսպասելիորեն լքել են վայրը և չվել 700 կմ հեռու։ Թռչունների «երթուղու» մասին գիտնականներն իմացել են շնորհիվ GPS-սարքերի. դրանք ամրացրել են մի քանի թռչունի՝ նրանց տեղաշարժն ուսումնասիրելու համար։