Նորություններ
«Բլեֆ»-ը պոկեր խաղում
12.01.2015
Կանադացի ծրագրավորողները ներկայացրել են համակարգչային այնպիսի ալգորիթմ, որը պոկեր թղթախաղի ժամանակ կարողանում է ոչ ամբողջական տվյալների հիման վրա ճիշտ ռազմավարություն ընտրել բազմաթիվ տարբերակներ ունեցող իրադրություններում: Նախկինում գերակշռում էր կարծիքը, որ համակարգչի ինտելեկտը ունակ չէ կանխամտածված սադրանքի և «բլեֆ» անել կարող է միայն մարդը։ Համակարգիչն ինքն իր հետ խաղացել է 24 տրիլիոն պարտիա, որի արդյունքում հիշել է հաղթանակի տանող տարբերակները։ Ըստ մասնագետների՝ պոկերն ավելի բարդ է ծրագրավորել, քան շախմատը կամ շաշկին։