Նորություններ
Հրաշամանուկը
13.01.2015
Ութամյա բրիտանացի Ջեյ Լյուինգթոնն ապշեցրել է Լոնդոնի գնացքի կայարաններից մեկի անցորդներին` պլատֆորմին դրած դաշնամուրով ցուցադրելով իր տաղանդը: Հրաշամանուկն անզուգական կատարել է Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործություններից մեկը: Հետաքրքրական է, որ այդ ստեղծագործության կատարումը տղան սովորել է ինքնուրույն` դիտելով YouTube-ի տեսանյութերը: Լյուինգթոնի տպավորիչ կատարումը տեսագրել է նրա մայրը ու ներբեռնել համացանց, որտեղ այն տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել: Տաղանդավոր տղայի կատարյալ նվագը լսելուց հետո օգտատերերը նրան համեմատել են Մոցարտի հետ, ով իր երաժշտական տաղանդը ևս ցուցադրել է մանուկ հասակում:















