Նորություններ

Նվերների  տեղատարափ

Նվերների տեղատարափ

16.01.2015

Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ծոռ արքայազն Ջորջը անցած տարի բոլորից շատ նվերներն է ստացել թագավորական ընտանիքի անդամների շարքում: Ջորջի «ռեկորդը» հայտնի է դարձել, երբ Բուքինգհեմի պալատը համապատասխան հաշվետվություն է ներկայացրել: Մեկուկես տարեկան Ջորջը մոտ 800 նվեր է ստացել՝ գրքերից ու խաղալիքներից մինչև մանկական կահույք: Դրանց թվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Օբամայի նվիրած թավշե արջուկը: Նվերների մոտ մեկ երրորդը մանուկ արքայազնը ստացել է ծնողների ՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա ուղևորության ժամանակ:

Comments are closed.