Նորություններ

65-րդ  կինոփառատոնում

65-րդ կինոփառատոնում

21.01.2015

Այս տարի Բեռլինի հոբելյանական՝ 65-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում 23 ֆիլմ է ցուցադրվելու: Դրանց թվում են չիլիական «Ակումբը» (El Club), լեհական «Մարմինը» (Body), ճապոնական «Չասուկեի ճամփորդությունը» (Ten no chasuke), իտալական «Երդվյալ կույսը» (Vergine giurata) և այլն: Փառատոնին սպասվում է կինոյի այնպիսի հնչեղ անունների ներկայություն, ինչպիսիք են Ջեյմս Ֆրանկոն, Շառլոտ Գենսբուրը, Ռեյչել ՄքԱդամսը և այլք: Նշվածները հանդես են եկել գերմանացի անվանի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի «Ամեն ինչ լավ է լինելու» ֆիլմում: Վերջինս ներկայացվելու է արտամրցութային ծրագրում: Այս տարի Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակներին՝ Ոսկե արջին ու Արծաթե արջին, 19 կինոաշխատանք է հավակնում: 65-րդ Բեռլինալեն կմեկնարկի փետրվարի 5-ին: Բացման ֆիլմը իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Ոչ ոք գիշեր չի ուզում» (Nobody Wants the Night) աշխատանքն է :

Comments are closed.