Նորություններ

Սննդային  բուժում

Սննդային բուժում

01.02.2015

Բրիտանացի գիտնականներն արյան ճնշման տատանման խնդիրներ ունեցողներին առաջարկում են դեղամիջոցների փոխարեն սննդակարգը հարստացնել բնական բուսական յուղերով: Ըստ նրանց՝ դրանք ավելի արդյունավետ են նվազեցնում արյան ճնշման տատանումներ: Բարձր ճնշում ունեցողներին բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել մի բուռ ընկույզ, կես հատ ավոկադո կամ 4 թեյի գդալ ձիթապտղի ձեթ: Ընդեղենի բոլոր տեսակները, բացի գետնանուշից, պարունակում են, այսպես կոչված «լավ» խոլեստերին, որն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակն արյան մեջ: Բնական բուսական յուղերի օգտագործումը կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում է ուղեղի և սրտի կաթվածի հավանականությունը:

Comments are closed.