Նորություններ

Apple-ի  հաջողություններից

Apple-ի հաջողություններից

02.02.2015

Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը հասել են հերթական ռեկորդային ցուցանիշին՝ 120 դոլարի։ Ընկերության արժեթղթերի գինն աճում է 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո։ Եռամսյակի ընթացքում Apple-ը ստացել է ռեկորդային շահույթ՝ 18 մլրդ դոլար, և կարողացել է վաճառել 74.5 մլն iPhone սմարթֆոն։ Տարեսկզբից բաժնետոմսերն աճել են գրեթե 8%-ով, իսկ 2014թ. ընթացքում դրանց արժեքն ավելացել է 40%-ով։ Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 688 մլրդ դոլար։

Comments are closed.