Նորություններ
Դեպրեսիա
04.02.2015
Գիտնականները հասկացել են, որ մարդու՝ դեպրեսիայի եւ հետտրավմատիվ սթրեսային խանգարման համար պատասխանատու է ուղեղի նշանման մարմինը: Այն առանցքային դեր է կատարում հույզերի ձեւավորման գործում: Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են. որքան ակտիվ է գործում նշանման մարմինը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդը չի կարողանա հաղթահարել կյանքի տհաճ իրադարձությունները, օրինակ՝ ամուսնալուծությունը, ազգականի կորուստը, աշխատանքից ազատումը, ավտովթարը և այլն: Մասնագետները հայտարարում են, որ պատրաստվում են նշանման մարմնի ակտիվության մակարդակը որոշելու ավելի էժան եւ պարզ միջոց գտնել: Դա բժիշկներին կօգնի ախտորոշել դեպրեսիվ վիճակի հանդեպ այցելուի հակվածությունն և պրոֆիլակտիկ բուժում նշանակել:















