Նորություններ
Պոլ Գոգենի կտավի ճակատագիրը
06.02.2015
Պոլ Գոգենի «Նաֆեա Ֆաա Իպոիպո» կտավը («Ե՞րբ ես դու ամուսնանալու») վաճառվել է 300 մլն դոլարով: Շվեյցարացի հավաքորդ Ռուդոլֆ Շտեխելինը, ում հավաքածուում է գտնվել այս կտավը, հաստատել է վաճառքի փաստը։ Կտավը վաճառվել է մի կազմակերպության, որը զբաղվում է էմիրության թանգարանների համար արվեստի աշխատանքներ գնելով։ Նրանց համաձայն՝ նկարը, հավանաբար, գեղարվեստի աշխարհում ամենաթանկ ստեղծագործությունն է։ 1892-ին արված կտավը գտնվել է Շվեյցարիայի Բազել քաղաքի Գեղեցիկ արվեստների թանգարանում մոտ 50 տարի։ Քաղաքապետ Գայ Մորինի խոսքով՝ դա մեծ կորուստ է Բազելի համար։ Նոր սեփականատերերը կտավը ձեռք բերելու թույլտվություն կստանան միայն 2016թ. սկզբին` Մադրիդում և Վաշինգտոնում ցուցադրությունից հետո:















