Նորություններ

Կարևոր  է  իմանալ

Կարևոր է իմանալ

13.02.2015

Hitachi ճապոնական կոնցեռնը ներկայացրել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վերահսկել աշխատակիցների հույզերը: Սարքը որոշում է մարդու տրամադրությունը ըստ նրա շարժումների: Աքսելերոչափիչով համալրված սարքն ունի բեյջի չափ, ֆիքսում է, թե կրողը որքան ժամանակ է նստած լինում, որքան ժամանակ կանգնած, տպում ու գլխով անում: Այս տվյալները փոխանցվում են կենտրոնին, որը մարմնի շարժումների հիման վրա որոշում է աշխատակցի բավարարվածության աստիճանն իր աշխատանքով, նրա արտադրողականությունը և ղեկավարի համար կարևոր այլ չափորոշիչներ: Սարքը սքանավորում է իր կրողի պահվածքը վայրկյանում 50 անգամ՝ զուգահեռ ֆիքսելով, թե որքան և ինչ առոգանությամբ է նա շփվում: Ստացված տվյալները մշակվում են և «զետեղվում են» թիմի կոլեկտիվ հուզական պատկերի տվյալների վրա՝ ղեկավարներին թույլ տալով դուրս բերել ընդհանուր գործոններ, որոնք վատթարացնում են աշխատանքային պայմանները, և շտկել դրանք: Նորույթը Ճապոնիայում վաճառքի կհանվի 100 հազար իենով՝ մոտ 840 ԱՄՆ դոլարով: Գումարը ներառում է նաև տարեկան սպասարկման վճարը:

Comments are closed.