Նորություններ
«Բեռլինալե» կինոփառատոնից
18.02.2015
«Բեռլինալե» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին», այս տարի արժանացել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը։ 2010-ին Փանահին քննադատվել էր իր երկրի իշխանությունների կողմից հակակառավարական գործունեության համար և մասնագիտական ու երկրից բացակայելու արգելք ստացել։ Ժյուրիի մեծ մրցանակին՝ «Արծաթե արջին», արժանացել է չիլիական «Ակումբ» ֆիլմի թիմը։ Փառատոնի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակը հանձնվել է Գվատեմալայից ռեժիսոր Հայրո Բուստամանտեին՝ «Իքսկանուլ» ֆիլմի համար։ «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում հաղթել են բրիտանացիներ Թոմ Քորթնին և Շառլոտ Ռեմփլինգը՝ «45 տարի» ֆիլմի համար։ Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Ռադու Յուդեն՝ Ռումինիայից, իսկ լավագույն սցենար է ճանաչվել չիլիացի Պատրիսիո Գուսմանի աշխատանքը։















