Նորություններ
Սուրճի հատկություններից
04.03.2015
Սուրճն օգնում է նվազեցնել ցրված սկլերոզի առաջացման ռիսկերը: Սա է ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքը: Ըստ Ջոն Հոփքինսի անվան Բալթիմորի համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետների եզրակացության՝ նման ռիսկերից խուսափելու համար հարկավոր է օրական ամենաքիչը չորս բաժակ սուրճ խմել: Գիտնականները նման եզրակացության են եկել անկախ 2 հետազոտությունների արդյունքները համադրելու միջոցով: Դրանք իրարից անկախ անցկացվել էին Շվեդիայում և ԱՄՆ-ում: Նրանք պարզել էին նաև, որ սուրճը ուղեղի բջիջները պաշտպանում է ոչ միայն սկլերոզից, այլև՝ Փարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների ռիսկերից:















