Նորություններ
Ծովախոզուկները
05.03.2015
Մեծ Բրիտանիայի բնակիչ Լորա Մելորսը իր ծովախոզուկների հանրահայտության շնորհիվ հեռացել է աշխատանքից և դարձել վիդեոբլոգեր այն բանից հետո, երբ Youtube-ում իր ծովախոզուկների երկրպագուների հոծ բանակ է հայտնվել։ Բիլը, Բոբը, Ֆոզի Բեարը, Բրայանը, Բոն, Ալֆին եւ Գիզմոն իրենց տիրուհուն ամսական ապահովում են 2 հազար ֆունտ եկամուտ։ Մելորսը հաշվապահ էր աշխատում, սակայն վերջերս որոշել է վերջնականապես լքել իր հիմնական գործը, քանի որ ծովախոզուկների շնորհիվ նա ավելի շատ է վաստակում, քան նախկինում։ Կինը նաեւ առցանց վաճառքի խանութ է բացել, որտեղ ծովախոզուկների համար անհրաժեշտ պարագաներ է վաճառում։















