Նորություններ

«Օսկար» մրցանակ

«Օսկար» մրցանակ

05.03.2015

Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան դիտարկում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի համար հինգ ֆիլմի թեկնածություն ներկայացնելու ձևին վերադառնալու հնարավորությունը: Վերջին 6 տարիներին գլխավոր «Օսկարի» թեկնածուների թիվը կարող էր հասնել անգամ 10-ի: Այս տարի լավագույն ֆիլմի կոչման համար մրցել է 8 ֆիլմ, իսկ մինչ այդ՝ երեք տարիների ընթացքում թեկնածուների թիվը եղել է 9: Կինոակադեմիայի ղեկավարների խորհրդին թեկնածուների քանակը կրճատելու պաշտոնական առաջարկ դեռ չի արվել: Սպասվում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն մարտի 24-ին՝ ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը քննարկվելու է նաև «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը և, ընդհանուր առմամբ, կինոմրցանակների սեզոնը:

Comments are closed.