Նորություններ

«Անտրոպոիդ» ռազմական դրաման

«Անտրոպոիդ» ռազմական դրաման

06.03.2015

Ջեյմի Դորնանը, ով հայտնի է դարձել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շնորհիվ, գլխավոր դերը կկատարի «Անտրոպոիդ» ռազմական դրամայում, որը հիմնված է իրական դեպքերի վրա: Դերասանը կկատարի Չեխոսլովակիայի բանակի մի զինվորի դեր, ով մասնակցել է 1942-ին նացիստական Գերմանիայի քաղաքական գործիչ Ռեյնհարդ Գեյդրիխի սպանությանը։ Ֆիլմի ռեժիսորը կլինի բրիտանացի Շոն Էլիսը։ Նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա հունիսին։ Գեյդրիխի մահափորձը տեղի է ունեցել 1942-ի մայիսի 27-ին, նա մահացել է ստացված վնասվածքներից՝ հունիսի 4-ին։

Comments are closed.