Նորություններ
Կանայք ու տղամարդիկ
11.03.2015
Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի արագ են քաշ կորցնում, քան կանայք։ Սակայն դրա պատճառը ոչ թե գենետիկան է, այլ տղամարդկանց ու կանանց տարրական տարբերությունները՝ նիստուկացից սկսած մինչև մարմնի առանձնահատկություններ: Մյուս կողմից՝ կանայք որպես կանոն ավելի ակտիվ են նրգրավված սննդի պատրաստման գործում և հակված են ընթացքում «փորձելու»։ Պարզվել է նաև, որ կանայք հուզական կապ ունեն սննդի հետ. նրանք օրինակ ձանձրույթը և ընկճվածությունը հաղթահարում են ուտելիքի միջոցով։ Պարզվել է նաև, որ այս միտումը կայուն է՝ անկախ տղամարդկանց և կանանց պահպանած դիետայից։ Գիտնականների ուսումնասիրության հիմքում քաշ կորցնելու մասին 49 հետազոտության վերլուծությունն է։















