Նորություններ
Ալ Պաչինոն կամուսնանա
12.03.2015
Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն, որքան էլ զարմանալի է, երբեք ամուսնացած չի եղել։ Եվ ահա այժմ, վերջապես, 74-ամյա դերասանը պատրաստվում է ամուսնանալ. նա մտադիր է առաջարկություն անել դերասանուհի Լյուսիլա Սոլային։ Վերջերս տված հարցազրույցում Ալ Պաչինոն ակնարկել է, որ երջանիկ լուրը սարերի հետևում չէ։ «Շատ հավանական է, որ դա տեղի կունենա։ Ես երբեք չեմ ասում երբեք»,- նշել է դերասանը։ Նա հանդիպում է 35-ամյա արգենտինացի դերասանուհու հետ արդեն 5 տարի և դաստիարակում է նախկին կապերից ծնված 3 երեխաներին։















