Նորություններ
Օձի պայքարը YouTube-ում
13.03.2015
Հարավաֆրիկյան հանրապետության բնակիչներից մեկը նկարահանել է փոքրիկ քամելեոնի և թունավոր օձի անհավանական դաժան պայքարը: YouTube-ում հայտնված տեսանյութը մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 450 հազար մարդ է դիտել: Հոլովակը դիտելով՝ գրեթե հնարավոր չէ պատկերացնել, որ քամելեոնն իրենից մի քանի անգամ ավելի մեծ ու ծանր օձի հետ պայքարից ողջ դուրս գալու հնարավորություն ունի: Եվ հրաշք տեղի չի ունենում: Մի քանի խայթոց, և օձը կաթվածահար քամելեոնին քարշ է տալիս թփերի ուղղությամբ: Համացանցի բազմաթիվ օգտատերեր նկահանողին մեղադրել են անտարբերության մեջ, որը նկարահանել է պայքարը և միջամտելու փորձ անգամ չի արել:















