Նորություններ

Մենակությունը ավելի վտանգավոր է

Մենակությունը ավելի վտանգավոր է

17.03.2015

Բրիգման Յանգի համալսարանի մասնագետները եկել եզրակացության, որ մենակությունը ավելի վտանգավոր է, քան ընդունված էր համարել: 3 միլիոն մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայնությունը և սոցիալական մեկուսացվածությունը նույնքան վտանգավոր են կյանքի համար, որքան ճարպակալումը: Հետազոտողները հաշվի են առել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և հիվանդությունները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը` նույնչափ, որչափ ճարպակալումը: Գիտնականները մատնանշում են, որ սա վերաբերում է ինչպես սթրեսի պատճառով մեկուսացողներին, այնպես էլ ինտրովերտներին, ովքեր սիրում և իրենք էլ առանձնություն են փնտրում: Վերջին տարբերակը առավել բնորոշ է երիտասարդներին: Գիտնականները մտավախություն են հայտնել, որ շուտով մոլորակում կարող է միայնության համաճարակ բռնկվել, քանի որ մեր ժամանակներում մարդիկ ավելի ու ավելի են սկսել նախընտրել առանձնությունը:

Comments are closed.