Նորություններ
«Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը
18.03.2015
Disney ընկերության արտադրության «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը ճանաչվել է 2014թ. վարձույթում ամենաեկամտաբեր անիմացիոն նախագիծը։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը, որի հիմքում Marvel-ի կոմիքսներից մեկն է, վաստակել է ավելի քան 600 մլն դոլար։ Ֆիլմը պատմում է դեռահաս Խիրոյի մասին, ով որոշել է ռոբոտ Բեյմաքսի օգնությամբ պայքարել անարդարության դեմ։ Ընդամենը 4.5 ամսում ֆիլմը վաստակել է 621 մլն դոլար, որոնցից 221 մլն դոլարը՝ ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ փետրվարին կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Հերոսների քաղաքը» հաղթել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։















