Նորություններ
Արծվի ռեկորդը
18.03.2015
Դերշան մականունով արծիվը Դուբայում համաշխարհային ռեկորդ է սահմանել` թռչելով 828մ բարձրությամբ աշտարակի գագաթից: Թռչնի մեջքին ամրացված է եղել տեսախցիկ, որի ֆիքսած պատկերն ուղիղ եթերով հեռարձակել է տեղի մի քանի հեռուստաալիք: Ուշագրավ տեսանյութը ներկայացնում է ոչ միայն Դուբայի ցնցող համայնապատկերը, այլև այն, թե ինչպիսի նրբագեղությամբ է վայրէջք կատարում թռչունների արքան:















