Նորություններ
Պանդայի գործողությունից հետո
19.03.2015
Չինաստանի Գանսյու նահանգի բնակիչներից մեկը տեղի իշխանություններից 83.000 դոլար փոխհատուցում կստանա` վայրի պանդայի հարձակման պատճառով: Անցած տարվա մարտին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տղամարդուն 7 ժամ տևողությամբ վիրահատություն են արել: Դրանից հետո տուժածի որդին դատական հայց է ներկայացրել տեղի իշխանությունների ու 100-ից ավելի վայրի պանդայի տուն հանդիսացող արգելոցի տնօրինության դեմ: Բանակցություններից հետո իշխանությունները համաձայնել են 83.000 դոլար փոխհատուցում վճարել:















