Նորություններ
Կանայք բիզնեսում
27.03.2015
Գիտնականները պարզել են, որ բիզնեսում կանայք տղամարդկանցից ավելի հաջողակ են, իսկ այն ընկերությունները, որոնք կանայք են ղեկավարում, ավելի մեծ շահույթ են բերում: Մասնագետները վերլուծել են խոշոր ընկերությունների 2002-2014 թվականների տվյալները: Պարզվել է, որ այն տարիներին, երբ ընկերությունները կանայք են ղեկավարել, դրանք ավելի մեծ շահույթ են բերել: Մասնագետները ենթադրում են, որ պատճառն այն է, որ կանայք հենց սկզբից աշխատանքում եւ կարիերայի աճի հարցում շատ բարձր նշաձող են սահմանում:















