Նորություններ

Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը

Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը

30.03.2015

Պաբլո Պիկասոյի արվեստի գործերի պատմության մեջ ամենաթանկարժեք նմուշներից մեկը աճուրդի է դրվել, որի նախնական գինը 140 մլն դոլար է: «Հայացք առաջ դեպի անցյալ» խորագրով աճուրդի շրջանակում վաճառքի կհանվի Պիկասոյի 1955թ. «Ալժիրցի կանայք» կտավը։ «Ալժիրցի կանայք» շարքը ստեղծվել է Էժեն Դելակրուայի համանուն կտավի մոտիվներով և ներառում է 15 նկար։ Վերջին՝ 15-րդ տարբերակը շարքի կուլմինացիան է։ Տվյալ նկարը ներառված է եղել ժամանակակից արվեստի հայտնի հավաքորդներ Վիկտոր և Սալի Հանցների անձնական հավաքածուում և ամուսինների մահից հետո վաճառվել է 206.5 մլն դոլարով։ Նրանք կտավը գնել էին 1956-ին 212.500 դոլարով՝ անմիջապես հեղինակից։

Comments are closed.