Նորություններ
Մադոննային ծաղրում են
14.04.2015
Մադոննան դարձել է ինտերնետից օգտվողների ծաղրի առարկա այն բանից հետո, երբ Կալիֆորնիայում Coachella երաժշտական փառատոնի ժամանակ համբուրել է ռեփեր Դրեյկի շուրթերը: Ըստ տեսանյութի, 28-ամյա երաժիշտը չի գնահատել 56-ամյա աստղի ժեստը: Մադոննան բեմում մոտենում է Դրեյկին, ում հետ համատեղ ելույթ էր ունենում, ու համբուրում է: Երբ երգչուհին թողնում է երաժիշտին, նա ծնկի է իջնում, ձեռքերով սեղմում է բերանը՝ արտահայտելով զզվանք: Միջադեպից հետո Մադոննան շարունակում է ելույթը: Սոցցանցերի օգտատերերը բուռն են արձագանքել տեղի ունեցածին: Ոմանք ամոթանք են տվել Մադոննային, իսկ ոմանք էլ՝ կատակել են:















