Նորություններ
Facebook-ի օգնությամբ
15.04.2015
Ավստրալիայի Նուսա քաղաքի բնակիչ ամուսինները գտել են մոտ 9 ամիս առաջ Բալիի ափերին կորցրած ոսկյա մատանին: Զարդը հայտնաբերել է մեկ այլ ավստրալացի, ով Բալիում ստորջրյա լողով էր զբաղվում: Վերջինս իր գտած մատանու մասին հայտարարություն է տեղադրել Facebook-ում: Հինգ օր անց մատանու տերերը կապ են հաստատել նրա հետ: Facebook-ի օգտատերն իր գտած մատանու մասին գրառումը տարածել է մոտ 2 հազար անգամ: Լուսանկարը Facebook-ում հայտնաբերել է ամուսինների 19-ամյա թոռը:















