Նորություններ
Լոպեսի նոր մրցանակը
16.04.2015
Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն արժանացել է MTV Movie Awards մրցանակի՝ լավագույն վախի զգացողությունն «ապրելու համար»: Ժյուրին հավանել է 2015-ի հունվարին էկրան բարձրացած The Boy Next Door թրիլերում նրա աշխատանքը: Լոպեսը ֆիլմում խաղում է ամուսնալուծված գրականության ուսուցչուհու դեր, ով գիշեր է անցկացրել 19-ամյա դպրոցական Նոյի հետ: Դպրոցականը դեպքից հետո սկսում է հետապնդել և շանտաժի ենթարկել նրան:















