Նորություններ
Հնագույն ամֆիթատրոնը կվաճառվի
29.04.2015
Շվեյցարիայում վաճառքի է հանվել հնագույն ամֆիթատրոնը, որը տարիներ առաջ վերանորոգվել 4.8 մլն եվրոյով: Ամֆիթատրոնն իր ծաղկուն շրջանում մինչև 10 000 հանդիսատես էր ընդունում: Ներկայում այն ամենահին հռոմեական ամֆիթատրոնն է Շվեյցարիայի տարածքում: Այն թվագրվում է մեր թվարկության առաջին դարին և գտնվում է Վինդիշ քաղաքում: Նման հնագույն կառույցը վաճառքի հանելու իրենց որոշումը երկրի իշխանությունները մեկնաբանում են նրանով, որ պատմական կառույցների պահպանումը իշխանությունների հիմնարար պարտավորությունների մեջ չի մտնում:Ամֆիթատրոնն ամենամեծն է Շվեյցարիայում` 112 մետր երկարությամբ և 98 մետր լայնությամբ:















