Նորություններ
Նոր ռեկորդ
01.05.2015
Ամերիկացի դեռահաս Քոլին Բերնսը «Ռուբիկի խորանարդ» գլուխկոտրուկը լուծելու արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 5,25 վայրկյան, ընդ որում՝ նախկին ռեկորդի ժամանակը 5,55 վայրկյան է եղել: Բերնսը ռեկորդը սահմանել է Փենսիլվանիայում անցկացված մրցույթում, որը կազմակերպել էր Խորանարդի համաշխարհային ասոցիացիան: «Ռուբիկի խորանարդը» եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ է, որը ստեղծվել է 1974թ.-ին՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնո Ռուբիկի կողմից։















