Նորություններ
Google Plus-ի առաջին գրառումը
04.05.2015
Twitter սոցիալական ցանցում գրանցվելուց շուրջ 4 տարի անց Google Plus սոցիալական ցանցն արել է իր առաջին գրառումը: Գրառումն ընդամենը մեկ նախադասություն է. «Բարև Թվիթեզերք: Կարո՞ղ ենք մի փոքր սեր ստանալ մեր առաջին գրառման համար»։ Նշվում է, որ Google Plus-ը միացել է Twitter-ին 2011-ի հուլիսին, սակայն առաջին գրառումն արել է միայն այս ուրբաթ՝ մայիսի 1-ին: