Նորություններ
Նոր մեթոդ
04.05.2015
ՆԱՍԱ-ն տիեզերական ուղևորության նոր հեղափոխական մեթոդ է փորձարկում, որը մի օր թույլ կտա մարդկանց՝ ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը: Հետազոտողներն ասում են, որ սարքավորումը կարող է մարդկանց և նրանց իրերը հասցնել Լուսին ընդամենը 4 ժամում: Ճամփորդությունը դեպի Ալֆա Կենտավրոս համաստեղություն, որն այժմ տասնյակ հազարավոր տարիների հարց է, 100 տարում կարող է հասանելի դառնալ: Փորձարկվող համակարգի հիմքում ընկած է EMDrive էլեկտրամագնիսական քարշակը, որը էլեկտրաէներգիան վերափոխում է հարվածային ուժի` առանց հրթիառային վառելիքի անհրաժեշտության: Ըստ դասական ֆիզիկոսների` դա անհնար կլինի, քանի որ խախտում է իներցիայի պահպանման օրենքը:















