Նորություններ
Պիեռ Ռիշարի հուշագրությունները
06.05.2015
«Ես ոչինչ չգիտեմ, սակայն ամեն ինչ կասեմ». այսպես է վերնագրել իր գիրքը ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը։ Նրա 300 էջանոց հուշագրությունները թողարկել է «Ֆլամարիոն» հրատարակչությունը։ Թեև գիրքը գրելուն 80-ամյա դերասանին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը, այն ստացվել է մի փոքր ուրախ, ինչպես այն ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ռիշարը։ Դերասանը պատմում է՝ ինչպես է, օրինակ, լինելով հարուստ ընտանիքից, դերասանական ուղին ընտրելուց հետո որոշ ժամանակ գումար վաստակել՝ աշխատելով որպես մերսող։ Ռիշարը ծիծաղով է հիշում նաև որոշ ֆիլմերի նկարահանումների մասին։ Իր հուշերում դերասանը հիացմունքով է խոսում իր գործընկերոջ՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի մասին։















