Նորություններ
Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը
08.05.2015
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը առաջիկա օրերին կթողարկի իր սելֆիների գիրքը` Selfish («Եսասերը») բառախաղ — վերնագրով: Մինչ այդ Քիմը սոցցանցերում լուսանկարներ` սելֆիներ է հրապարակում այդ գրքից: Հեռուստաաստղը դրանց կից պատմում է, որ արդեն մեկ տասնամյակ է, ինչ սելֆիներ է անում, և հսկայական հավաքածուներ ունի: Նա խոստովանում է, որ իր համար շատ բարդ է եղել ընտրությունը։ Քիմը հրապարակում է հիմնականում հին լուսանկարներ, որոնցում հենց ինքն էլ բոլորովին այլ տեսք ունի: Լուսանկարների մեծ մասում Քիմն իր ընկերների հետ է և գրում է, որ նրանցից ոմանք գուցե ցանկանան իրեն սպանել այդ սելֆիները հրապարակելու համար:















