Նորություններ

Քայլերը  երկարացնում  է կյանքը

Քայլերը երկարացնում է կյանքը

12.05.2015

ԱՄՆ Յուտայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ժամը մեկ 2 րոպե քայլելը երկարացնում է կյանքի տևողությունը: Հետազոտությանը մասնակցել է 3240 կամավոր: Նրանց վրա ամրացված հատուկ սարքավորումների միջոցով գիտնականները չափել են նրանց ակտիվության մակարդակը: Այն մասնակիցների մոտ, որոնք ժամը մեկ 2 րոպե թեթև ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերել, վաղաժամ մահվան հավանականությունը գրեթե 1/3-ով պակաս է եղել: Գիտնակաները խորհուրդ են տալիս ժամը մեկ 2 րոպե տրամադրել քայլելուն, իսկ շաբաթվա մեջ 2.5 ժամ հատկացնել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Comments are closed.