Նորություններ

Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը

Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը

13.05.2015

Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք վերադարձրել են հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ հեղինակի ստորագրությամբ առաջին հրատարակությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիրքը գողացել են անցած հանգստյան օրերին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող Միջազգային գրքի տոնավաճառից: Գիրքը պատկանում է հավաքորդի, ով գնել էր այն 2006 թվականին։ Հեղինակը, ով մահացել է անցած տարի, ավելի ուշ ստորագրել էր այն: Գիրքը գնահատվում է 60 հազար դոլար, բայց գրքի սեփականատերը նշում է, որ այդ օրինակն անգին է:

Comments are closed.