Նորություններ
BAFTA՝ մրցանակաբաշխությունը
14.05.2015
Լոնդոնի թագավորական թատրոնում կիրակի կայացել է բրիտանական հեղինակավոր BAFTA՝ Կինոյի և հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությունը։ Տղամարդու գլխավոր դերի համար մրցանակի է արժանացել Ջեյսոն Ուոթկինսը The Lost Honour of Christopher Jefferies հեռուստաֆիլմի համար, իսկ կնոջ լավագույն դերի համար՝ Ջորջինա Քեմփբելը՝ Murdered By My Boyfriend ֆիլմի համար։ Լավագույն սերիալ է դարձել Coronation Street-ը, լավագույն հեռուստառեպորտաժ՝ Sky News-ի հաղորդումն Էբոլա վիրուսի մասին։ Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը չի արժանացել մրցանակի, նրա մասնակցությամբ «Շերլոկ» սերիալն արժանացել է միայն «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։















