Նորություններ

«Եվրատեսիլ -2015»-ի  բացումը

«Եվրատեսիլ -2015»-ի բացումը

18.05.2015

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթողը, այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող 40 երկրի ներկայացուցիչները: Այս տարի կիսաեզրափակիչներն անցկացվելու են երեքշաբթի` մայիսի 19-ին, և հինգշաբթի՝ մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ` մայիսի 23-ին: Հայաստանը մրցույթին կներկայացնի Genealogy խումբը՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայազգի Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ’Դոհերթին, ինչպես նաև՝ Ինգա Արշակյանը։ Նրանք կատարելու են «Face the Shadow» (հայերեն՝ «Առերեսվի՛ր ստվերին», նախկինում կոչվել է «Don’t Deny»)։

Comments are closed.