Նորություններ
Google-ի նորույթը
19.05.2015
Google-ը որոնման արդյունքների հետ մեկտեղ ցույց կտա նաև «Գնել» կոճակը։ Այն կհայտնվի բջջային սարքավորումներից որոնում կատարելիս։ Այսպիսով՝ սեղմելով կոճակը՝ օգտատերը կվերահասցեավորվի Google-ի հատուկ էջ, որտեղ կարող է ընտրել այն պարամետրերը, որոնք ցանկանում է գնել։ Առևտուրը իրականացնելու է ոչ թե Google-ը, այլ նրա գործընկերը։ Նոր ֆունկցիան կարող է մրցացկել Amazonի և eBay-ի հետ։ Համակարգիչների վրա դեռևս չի պլանավորվում այդ ֆունկցիան ավելացնել։















