Նորություններ
Էլվիս Փրեսլիի ավտոբուսը
20.05.2015
Նյու Յորքում կազմակերպված աճուրդում 268 հազար դոլարով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ավտոբուսը, որը նա ձեռք էր բերել 1976 թվականին իր խմբի համար: Ավտոբուսը նախատեսված է 12 մարդու համար, ունի 10 քնելու տեղ: Մեքենայի վրա տեղադրված է երաժշտի կարգախոսով լոգոն: Միկրոավտոբուսը ձեռք է բերել Տեխասից մի տղամարդ: Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել Էլվիս Փրեսլիի հետ կապված մոտ 200 առարկա: Ավելի վաղ աճուրդում վաճառվել է նաև Էլվիս և Պրիստիլա Փրեսլիի ամուսնության վկայականը, որի վերջնական գինը կազմել է ավելի քան 40 000 դոլար։ Իսկ Փրեսլիի բեմական կոստյումը, որը նա կրել էր 1975-ին Լոս Անջելեսում համերգի ժամանակ, վաճառվել է 122 000 դոլարով։















