Նորություններ
«Հերոս» առնետները
01.06.2015
Աֆրիկայում «հերոս» առնետները ինքնազոհաբար հոտոտում և հայտնաբերում են վտանգավոր ականներ։ Աֆրիկայում պարկավոր առնետներին ականներ հայտնաբերել է սովորեցնում APOPO կոչվող բելգիական հասարակական կազմակերպությունը, որը գործում է 1997-ից։
Վարժեցված առնետները կարող են 20 րոպեում հոտոտել 200 քմ տարածք, մինչդեռ ականազերծներին նույն չափի տարածքում՝ ականներ հայտնաբերող սարքերով պայթուցիկներ գտնելու համար անհրաժեշտ է 25 ժամ։ Նախագիծը համարվում է հաջողված. ոչ մի առնետ դեռ չի վնասվել «ծառայության» ամբողջ ընթացքում, քանի որ ականը կարող է գործարկվել միայն 5 կգ ծանրության ներգործությունից, իսկ վարժեցված առնետների քաշը չի գերազանցում 1.5 կգ-ը։















