Նորություններ
Նոր գիրք Ջեյմս Բոնդի մասին
01.06.2015
Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ վեպը կկոչվի Murder on Wheels։ Այն Մեծ Բրիտանիայում նախատեսվում է վաճառքի հանել այս տարվա սեպտեմբերի 8-ին։ Անգլիացի ամենահայտնի լրտեսի արկածների շարունակության գործողությունները տեղի կունենան 2 շաբաթ անց այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել 1957-ին գրված «Գոլդֆինգեր» գրքում։ Վեպի հիմքում հեռուստաֆիլմի սցենարն է, որը Յան Ֆլեմինգը գրել է 50-ականներին:
Ֆլեմինգի ընտանիքի շահերը ներկայացնող հիմնադրամը հայտարարել է, որ Ջեյմս Բոնդի մասին գրքի հեղինակն է Էնթոնի Գորովիցը։















