Նորություններ
Ամուսիններով սկանդալի կենտրոնում են
02.06.2015
Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, հայտնվել են սկանդալի կենտրոնում: Նրանք հրապարակել են Ներվեգիայում TIDAL երաժշտական ծառայության գրասենյակի անձնակազմի լուսանկարը: Օգտատերերի ուշադրությունը համացանցում գրավել է այն փաստը, որ գրասենյակի անձնակազմում ոչ մի սևամորթ աշխատակից չկար: Երկրպագուները թեժ քննարկում են սկսել և մեղադրել երգիչներին՝ անձնակազմի ընտրության հարցում զանազանության սկզբունքն անտեսելու համար: Աստղային ամուսինները որևէ կերպ չեն մեկնաբանել մեղադրանքը, սակայն բրիտանական բարբերականը վիճակագրություն է ներկայացրել, որը կարող է պարզաբանում մտցնել ստեղծված իրավիճակում: Նորվեգիայում բնակչության միայն 2 տոկոսն է սևամորթ, հետևաբար սպիտակամորթ աշխատակիցների գերակշռությունը գրասենյակում բավականին օրինաչափ է:















