Նորություններ

Քլինթ Իսթվուդի մասին

Քլինթ Իսթվուդի մասին

03.06.2015

Ամերիկացի նշանավոր դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը նշում է իր ծննդյան 85 — ամյակը: Նրա երակներով իռլանդական, շոտլանդական, անգլիական և հոլանդական արյուն է հոսում: Հավերժական կովբոյ Իսթվուդը կինոյում պահանջված է եղել հիմնականում որպես վեսթերնների դրական հերոս: Նրա ռեժիսորական դեբյուտը կայացել է 1971-ին: 75-ամյակին` տասը տարի առաջ, Իսթվուդն ինքն իրեն նվեր էր արել` Ամերիկյան կինոակադեմիայի 2 «Օսկար» մրցանակի տեսքով. նրա «Միլիոն դոլարանոց փոքրիկը» ճանաչվել էր լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական աշխատանք: Իսթվուդը դարձել էր նաև ամենատարեց կինոգործիչը, ով Օսկար էր ստացել: Պաշտոնապես Իսթվուդն ամուսնացած է եղել 2 անգամ:

Comments are closed.