Նորություններ
Փազլներն օգտակար են
05.06.2015
Փազլները, չնայած իրենց պարզությանը, շատ օգտակար են ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար: Փազլ հավաքելն ամրացնում է երեխաների մատները, ինչպես նաև զրագացնում են երեխաների տրամաբանությունը, խոսքը և ծանոթացնում նրանց շրջակա աշխարհին՝ հավաքված պատկերների միջոցով: Կան նաև փազլներ դեռահասների համար, որոնք կարող են գոնե որոշ ժամանակով նրանց շեղել համակարգչից ու զբաղմունք դառնալ ընկերների հետ միասին: Միաժամանակ, բազմաթիվ մեծահասակներ սիրում են երեկոն անցկացնել հերթական մեծ պատկերը հավաքելով: Հոգեբաններն ասում են, որ դա հանգստացնում է և հզոր հակասթրես է:















