Նորություններ
«Ռապունցել» լիամետրաժ մուլտֆիլմի հիմքով
05.06.2015
Disney ընկերությունը հայտարարել է անիմացիոն սերիալի մասին, որը հիմնված է «Ռապունցել» լիամետրաժ մուլտֆիլմի վրա։ Նոր նախագիծը նախատեսվում է թողարկել 2017-ին։ Նախագծում աշխատելու համար հրավիրել են օսկարակիր կոմպոզիտոր Ալան Մենքելին, ով առաջին ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Էկրաններին կհայտնվեն ինչպես հայտնի կերպարներ՝ Ռապունցելը, Ֆլին Ռայդերը, քամելեոն Պասկալը, Մաքսիմուս ձին, այնպես էլ՝ նոր հերոսներ։ Նրանցից մեկն էլ կլինի Կասանդրան՝ «սպասուհի, ով դառնում է Ռապունցելի վստահված անձը»։















