Նորություններ
Փորձնական տեսանյութ
16.06.2015
Համացանցում Apple Watch-ի փորձարկման տեսանյութ է հրապարակվել, որում 10 հազար դոլար արժողությամբ ժամացույցը ջարդուփշուր են անում երկու հզոր մագնիսների օգնությամբ: Հոլովակը հրապարակվել է TechRax-ի Youtube-ի ալիքում, որը մասնագիտանում է թանկարժեք տեխնիկայի փորձարկման ոլորտում: Փորձի ընթացքում 38 մմ-անոց սադափե էկրանով և 18 կարատանոց ոսկե պատյանով ժամացույցը տեղադրում են երկու հզոր մագնիսի միջև, որոնք միմյանց ձգվելով՝ կոտրում են Apple Watch-ը: Դրանից հետո մագնիսները հեռացնում են միմյանցից ու պարզվում է, որ ամենաշատը տուժել է ժամացույցի էկրանը: Սակայն փորձի հեղինակները նշել են, որ նույնիսկ այդ վիճակում հայտնված ժամացույցը կարելի է նորոգել:















