Նորություններ

Անսովոր  ջեռոցներ

Անսովոր ջեռոցներ

16.06.2015

Ամերիկյան «June» ընկերությունը պատրաստվում է շուկա հանել անսովոր ջեռոցներ, որոնք նախատեսված են խոհանոցի սիրահարների համար: Այս ջեռոցները կտարբերվեն սովարական տարբերակներից: Այն ուտելիք պատրաստելուց բացի կունենա մի քանի այլ գործառույթներ ևս: Ջեռոցի ծավալը 28 լիտր է: Այն կառավարվում է ճակատային հատվածում տեղակայված 5 դյույմանոց սենսորային էկրանի միջոցով, ինչպես նաև բջջային հեռախոսի օգնությամբ: Շնորհիվ ներկառուցված HD տեսախցիկի ու իր քաշի՝ «խելացի» ջեռոցը կարող է ճանաչել ուտելիքն ու համապատասխան ջերմաստիճան ընտրել սննդի պատրաստման համար: Արդեն պատրաստի կերակուրի լուսանկարներով կարելի է կիսվել «Ինստագրամ»-ում. ներկառուցված տեսախցիկը պատրաստի լուսանկարը փոխանցում է օգտատիրոջ սմարտֆոնին: Ջեռոցի հիշողության մեջ կարելի է մեծ քանակությամբ բաղադրատոմսեր պահել, իսկ նոր բաղադրատոմսեր կարելի է ներբեռնել Wi-Fi-ի միջոցով: Սպասվում է, որ դրանք վաճառքի կհանվեն 2016 թվականին, որի նախնական արժեքը 1495 դոլար կլինի:

Comments are closed.