Նորություններ
3D տպիչով կամուրջ
17.06.2015
3D տպիչներն արդեն վաղուց կիրառվում են ճարտարապետության մեջ` ինչպես նախագծման, այնպես էլ՝ շենքերի կառուցման գործընթացում, սակայն հոլանդացի ճարտարապետները մտադիր են ավելի հեռուն գնալ և «տպել» Ամստերդամում ջրանցքի վրայով անցնող կամուրջը: 3D տպագրության նախագիծը կազմակերպում են միաժամանակ 3 խոշորագույն ընկերություններ: Պողպատյա կամուրջը, որը պետք է անցնի Նիդերլանդների մայրաքաղաքի ջրանցնքերից մեկի վրայով, կպատրաստվի հատուկ ռոբոտացված ձեռքի օգնությամբ: Գործնականում այս տեսակի ռոբոտը ղեկավարում է եռակցման գործընթացն ու մետաղի շարունակական մատակարարումը համատեղող սարքավորումը:















